Ինչպիսին է Գելենջիկի «սկանդալային» դղյակը. հրապարակվել են առաջին կադրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Գելենջիկում իսկական դղյակ կա, որն այնքան շքեղ է, որ պարզապես քեզ կորցնում ես: Լրատվամիջոցներում տարածված այս լուրի իսկությունը ստուգելու համար Տելեգրամի Mash ալիքը, հաղթահարելով մի շարք դժվարություններ, մեկնել է այնտեղ:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պնդել է, որ ՌԴ Գելենջիկ քաղաքում կառուցվող դղյակը պատկանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Պարզվել է՝ այնտեղ դեռ շինարարության զրոյական փուլն է, իսկ շինաշխատանքները կավարտվեն 5-6 տարի հետո միայն:

--00--ԱԹ