Ի՞նչ քաղաքականություն է վարում Հայաստանը Պակիստանի նկատմամբ՝ զրոյական. Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում «Տապալված դիվանագիտության հարավասիական ուղղությունը» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը ռազմական, քաղաքական և դիվանագիտական աջակցություն էր ստանում ոչ միայն Թուրքիայից, այլև Պակիստանից: Հաստատված տեղեկություններ չկան պակիստանյան զինվորականների՝ խորհրդատվական բնույթի ներգրավվածության մասին, այդուհանդերձ՝ դա նույնպես բացառել չի կարելի: Ընդհանրապես, Պակիստանը միակ պետությունն է, որ մեզ չի ճանաչում (Ս. Արաբիան մի փոքր այլ պատմություն է):

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը այս առումով: Ի՞նչ քաղաքականություն է վարում Պակիստանի կամ տարածաշրջանի նկատմամբ: Զրոյական: Ասեմ ավելին, բնական դաշնակիցներ ունենալով հանդերձ, ոչինչ չի անում, դաշինքների չի միանում, հարաբերություններ չի զարգացնում, նախաձեռնողականությունը՝ զրո:

Տարածաշրջանում Պակիստանն ունի առնվազն 2 հակառակորդ պետություն: Հնդկաստան և Աֆղանստան: Այսինքն, մենք առնվազն ունենք Պակիստանին՝ գոնե միջազգային հարթակներում ճնշելու երկու դաշնակից:

Ի՞նչ ենք արել մենք այդ ուղղությամբ: Զրո քայլ: Պակիստանը շարունակում է բացեիբաց թշնամություն անել մեզ հետ, աջակցել մեր թշնամուն, իսկ մենք նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ «Պակիստան» անունը չենք շոշափում...

Տապալված ուղղություն չէ՞»:

--00--ԱԹ