«Զարգացումը, առաջխաղացումը և հզորացումը պետք է լինեն մեր երկրի նպատակը». Արտակ Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

․

«Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

հունվարի 28-ը ևս մեկ անգամ Եռաբլուր այցելելու և սրբացած հերոսներին մեր խոնարհումը հայտնելու օր է: Միևնույն ժամանակ, մեր սպաներին ու զինվորներին մեծարելու ու շնորհակալություն հայտնելու օր է այսօր: Սահմանին ու դիրքերում կանգնած մեր բոլոր հայորդիներին ցանկանում եմ անվտանգ, խաղաղ ծառայություն, չընկրկող ոգի: Շուտափույթ առողջացում եմ մաղթում բուժման մեջ գտնվող մեր զինվորներին և Բաքվում տունդարձի ճանապարհին սպասող մեր գերիներին։

Տարիներ ի վեր մեր գոյապայքարի բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով հայրենի հողը և ժողովրդին։ Այսօր, սակայն, մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակը մենք դիմավորում ենք պատերազմի ցավալի հետևանքները մեր հոգում` դառնությամբ լցված:

Այժմ, առավել քան երբևէ, պետք է կարողանանք հնարավորինս արագ տեմպերով թոթափել պատերազմի հետևանքները, հզորանալ և բռնել զարգացման ուղին:

Զարգացումը, առաջխաղացումը և հզորացումը պետք է լինեն մեր երկրի նպատակը: Հաղթանակը և խաղաղությունը անգնահատելի արժեքներ են, որոնց պետք է կարողանանք հասնել մեր միաբանությամբ, հզորանալու և զարգանալու պատրաստակամությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, ողջախոհություն և ամուր կամք:

Փա՛ռք Հայոց բանակին։

Փա՛ռք մեր զինված ուժերին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Ի գո՛րծ»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս