Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ. ՊՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

ю

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հենակետերում անցկացվել են ստուգումներ:

Ստուգվել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, հենակետերի կահավորվածությունը, զինծառայողների գործողությունները տագնապի դեպքում։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

--00--ԱՀ