Պետք է արժանին մատուցել այն զինծառայողներին, ովքեր պատվով կրում են իրենց առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

հասարակական

Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Պետք է արժանին մատուցել մեր այն սպաներին, պայմանագրայիններին, պարտադիր ժամկետային զինծառայողներին, ովքեր ստեղծված բարդ, անելանելի թվացող իրադրությունում շարունակում են պատվով կրել իրենց առաքելությունը։

Այս ծանր հոգեբանական փուլը, բնականաբար, չի շրջանցել զինված ուժերը, սակայն մեր զինծառայողներն անում են ամեն ինչ երկրի սահմանների և մեր բոլորի անվտանգության ապահովման համար։

Նոր իրադրություն, նոր սպառնալիքներ, սակայն այդ ամենին զուգահեռ բարեխիղճ զինծառայողներ, համազգեստի և ուսադիրների գինն իմացող մարդիկ»,- գրել է Աբրահամյանը։

--0--ԿԿ