ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի բանակցողները Մոսկվայում կքննարկեն երկաթուղային կապի տարբերակները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News

երկաթուղի

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հունվարի 27-ին պլանավորում են Մոսկվայում քննարկել Հարավային Կովկասում տրանսպորտային կապի կառուցման հարցը։ Ռւսական կողմից բանակցություններին կմասնակցի Ալեքսեյ Օվերչուկը, հայկական կողմից՝ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանականից՝ Շահին Մուստաֆայեֆը։ Այս մասին հայտում է РБК-ն՝ վկայակոչելով իր աբյուրները։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել բանակցությունների նման ձևաչափ հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո երեք պետությունների ղեկավարների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին անձնական հանդիպման ժամանակ: Գլխավոր հանձնարարությունն է՝ հստակեցնել, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը տարածաշրջանում։

Փոխվարչապետերը պետք է քննարկեն միանգամից մի քանի հնարավոր նախագիծ, մասնավորապես, Հայաստանի տարածքով երկաթուղու կառուցում, որը միացնելու է Ադրբեջանն ու Նախիջևանը, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ռուսաստանը: Ներկայումս Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի միայն օդային հաղորդակցություն: Բաքուն, ի թիվս այլ բաների, կցանկանար հասնել այնտեղ ավտոմայրուղու կառուցմանը, РБК-ին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրը: Փոխարենը Հայաստանը պետք է երկաթուղային կապ ստանա Ռուսաստանի հետ: Երկրները ուղղիղ կապ չունեն։ Նախկինում դա իրականացվում էր Վրաստանի միջոցով, բայց 2008-ի պատերազմից հետո այն ընդհատվել է: Բացի այդ, փոխվարչապետները կքննարկեն Նախիջևանի միջոցով երկաթուղային ճանապարհով Հայաստանն ու Իրանը կապելու առաջարկը:

 --00—ՄՀ