Թագուհի Թովմասյանը Մառնեուլիի շրջանից ստացված ահազանգի հետքերով դիմել է ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է արտաքին գործերի նախարարին։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:

Ցավոք սրտի տհաճ և վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները և, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:

Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»,- գրել է նա:

--00--ԱԹ