Մակունցը հաստատում է՝ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու հարցն օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու՝ մամուլում շրջանառվող լուրին, հաստատել է, որ օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռ քննարկման փուլում է, վերջնական հստակեցումից հետո հանրային հրապարակում նույնպես կլինի: 

Հրայր Թամրազյանի դիտարկմանը, թե Մակունցը հրաշալի տիրապետում է անգլերենին, սակայն ունի՞ արդյոք դիվանագիտական համապատասխան փորձ նման պաշտոն զբաղեցնելու համար, Մակունցը պատասխանել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով:

«Քաղաքական նշանակման համար որեւէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, փորձը չափազանց կարեւոր է, սակայն որոշ դեպքերում  ամենաառաջնային դերակատարումը չունի»,-ասել է Մակունցը:

--00—ԼՄ