Գագիկ Վանոյանն ընտրվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը, տեղեկացնում են ֆեդերացիայից: Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն էլ ընտրվել է ֆեդերացիայի պատվավոր նախագահ:

նկար

Լեգենդար մարմնամարզիկը շնորհավորել է նորընտիր նախագահին` մաղթելով նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Գագիկ Վանոյանը վստահեցրել է, որ արհեստավարժ թիմի հետ կանի հնարավորը մարզաձևի զարգացման համար:

--00—ԼՄ