ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ, Յանդեքսի՝ չվացուցակների մասին տվյալների համաձայն, Մոսկվայի 3 օդանավակայաններում առավոտյան 19 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել:«Վնուկովոյում» հետաձգել է 9 չվերթ, 1-ը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 7 չվերթ, 2-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» հետաձգվել է 3 չվերթ, 1-ը՝ չեղարկվել:
Պատճառը հավանաբար եղանակային պայմաններն են: Եղանակի կանխատեսման կենտրոնից աղբյուրին հայտնել էին, որ Մոսկվայում սպասվում է մառախուղ, մինչև 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչև 28 սանտիմետրով:
--00—ԼՄ