Վերջին 1 օրում գրանցվել է վարակման 127 նոր դեպք, ապաքինվել է 173 մարդ, մահացել՝ 5-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

նկար

Հունվարի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, որից 154708-ը՝ առողջացած, 3039-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636765 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 1953  թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք 173 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է:

--00—ԼՄ