Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնակցեց զգալի տարածքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Բեն Ամի

Իսրայելի ԱԳ նախկին նախարար Շլոմո Բեն-Ամին հայտարարել է, որ արցախյան վերջին պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնակցել է զգալի տարածքներ: Նախկին նախարարը նման տեսակետ է հայտնել «Լիբերալ ժողովրդավարության վերջը» հոդվածում:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև Արցախի համար տասնամյակներ ձգվող այս հակամարտության վերջին սրացումն ավարտվեց ՌԴ միջնորդությամբ՝ պայմանավորվածությամբ, որը լեգիտիմացրեց Ադրբեջանի կողմից զգալի տարածքների բռնակցումը: Ռուս խաղաղապահներն ուղարկվեցին՝ գործարքի իրականացումն ապահովելու համար, իսկ ՄԱԿ-ը ոչ մի ներգրավում չունեցավ»,- գրել է նա: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս