Այվազյանը վրաց գործընկերոջը «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

ԱԳՆ նվեր

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից մեջբերելով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքերը.

«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։

Նաղդալյանը հավելել է.

«Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջը՝ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ»։

--00--ԱԹ