Մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ այս պահին կացարանի կարիք ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Արցախի քաղշին

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը ընդունել է Սփյուռքի գլխավոր գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախում բնակարանային ծրագրերը, նշվեց, որ առկա են մինչև 10 հազար արցախցի ընտանիքներ, որոնք այս պահին կացարանի կարիք ունեն: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ այցի նպատակը հենց տեղում իրավիճակին և կարիքներին ծանոթանալն է`այն սփյուռքին ներկայացնելու և Արցախի զարգացման գործին արդյունավետորեն ներգրավելու համար: Կողմերը շեշտեցին, որ օր առաջ պետք է սկսել բնակարանաշինական աշխատանքները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցությունը և սփյուռքի տարբեր համայնքներին ներգրավել Արցախի գյուղերի և քաղաքների վերաշինման և ամրապնդման աշխատանքներին:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը, Սփյուռքի գլխավոր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս