Մոսկվայում սկսվել են Նավալնու կողմնակիցների ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

ակցիա

Մոսկվայում՝ Պուշկինի հրապարակում, սկսվել են չհամաձայնեցված ակցիաների մասնակիցների՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցների, առաջին ձերբակալությունները: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Ոստիկանները ձերբակալում են պաստառներով եկած անձանց, ինչպես նաև այն մասնակիցներին, ովքեր դիմակներով, շարֆերով և այլ կերպ ծածկում են դեմքերը:

Թե կոնկրետ քանի հոգու են ձերբակալել, ոստիկանությունը դեռ չի հաղորդում: Ոստիկաններն ակցիայի մասնակիցներին զգուշացնում են սոցիալական հեռավորությունը պահպանելու, դիմակներ և ձեռնոցներ օգտագործելու անհրաժեշտության և այն մասին, որ այս ակցիան թույլատրված չէ:

Պուշկինի հրապարակում տիրող իրավիճակին կարող եք հետևել այստեղ:

--00--ԱԹ