Բիլ Գեյթսը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

Գեյթս

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Twitter-յան իր էջում հայտնել է, որ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Նա չի հստակեցրել, թե որ պրեպարատն են իրեն ներարկել։

«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ ստանալու COVID-19 պատվաստանյութ: Իմ առաջին չափաբաժինը ստացել եմ այս շաբաթ և ինձ լավ եմ զգում։ Շնորհակալ եմ բոլոր գիտնականներին, փորձարկամն մասնակիցներին»,- գրել է Գեյթսը։

  --00—ՄՀ