Շուշին, ինչպես և Ղարսն ու Էրզրումը հայկական են, կապ չունի՝ ով է բնակվում այնտեղ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այն տեսակետին է, որ Ադրբեջանը գերիների հարցը չի ցանկանում լուծել, որպեսզի մեր ներքաղաքական կյանքում մշտապես լարվածություն պահի: 24News-ի հետ զրույցում նա բացատրեց. «Գերիների հարցը Հայաստանում դժգոհության ալիք է բարձրացնում, ընդհուպ՝ իշխանափոխություն, իսկ նման ցանկացած խառը, լարված վիճակ, որը կարող է լինել մեզ մոտ, ձեռնտու է Ադրբեջանին»:

Նա կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի մասին արված հայտարարությունը կոնտեքստից դուրս է մեկնաբանվում: Իգիթյանը նշեց՝  Շուշիում եղել է դեռ 5 տասնամյակ առաջ, ու դեռ խորհրդային տարիներին ունեցած կարգավիճակով, այն, անշուշտ, հայկական էր: «Շուշին, ինչպես և Ղարսն ու Էրզրումը, հայկական են, կապ չունի ՝ ով է բնակվում այնտեղ»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ