Օնիկ Գասպարյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

․

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

--00--ԱՀ