«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից ծառեր են ապօրինի հատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ հետևողական պայքարը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Իրականացված միջոցառումներով օրերս բացահայտվել են ևս մի քանի դեպք։

Բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում Տավուշի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով բեռնված մի քանի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փատաթղթեր չեն ներկայացրել։

Ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի ապօրինի փայտանյութով մեքենաները տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր տեղամասերից, ինչպես և անտառապատ այլ տարածքներից։

Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները պարզվում են։

--00--ԱԹ