Նավալնուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1.jpg

Կրեմլում փորձում են թույլ չտալ ՌԴ-ում զանգվածային ակցիաների իրականացումը և հուսով են, որ Նավալնու շարժումը, զրկվելով առաջնորդից, կապակողմնորոշվի: Այս մասին նշում է Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլում իր աղբյուրներին: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն երկար տարիների ազատազրկում է սպասվում: Փետրվարի 2-ին նախատեսված դատական նիստի ժամանակ կարող է պայմանական ազատազրկումը փոխարինվել 3,5 տարվա իրական ազատազրկմամբ: Բացի այդ, ընդդիմադիր գործչի նկատմամբ դեկտեմբերի 29-ին ևս մեկ քրեական գործ է հարուցվել, որով նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Պարբերականը նշում է՝ Կրեմլում կարծում են, որ Նավալնին գործում է արևմտյան երկրների կառավարությունների հանձնարարությամբ: Բացի այդ, ռուսական իշխանությունները զգուշանում են Բելառուսի օրինակով զանգվածային ակցիաների իրականացումից: 

 

--00--ԱԹ