Մարուքյանը դեսպանի հետ քննարկել է գերիներին վերադարձնելու ՌԴ կողմից գործադրվող ջանքերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

․

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։

--00--ԱՀ