Ռազմագերիների հարցը Պուտինի կողմից Ալիևին մի կոշտ զանգի հարց է․ Իգիթյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Իգիթյան

Գերիների հարցը ամենացավոտն է, մինչև այդ հարցը չլուծվի, Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որևէ վստահություն չի կարող լինել: Դժվար է իրականացել համատեղ ծրագիր՝ ունենալով ցավոտ հարց, ինչպիսին է, օրինակ, անհետ կորածների և գերիների հարցը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Ցանկացած տնտեսական համագործակցություն ենթադրում է առաջին հերթին վստահություն, իսկ վստահություն ինչպե՞ս կարող է լինել, որ Ադրբեջանը այդպիսի հարցը չի լուծում: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին, այդ հարցում ունենք միջազգային աջակցություն: Իմ կարծիքով՝ դա Պուտինի կողմից Ալիևին մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է: Ռազմագերիների հարցը հայտարարության մեջ կա, և Ռուսաստանն էլ երաշխավորող պետության պատասխանատվություն է վերցրել, պետք է լուծի»,- ասել է Իգիթյանը։

Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանը, տեսնելով գերիների հարցն ի՞նչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում, փորձում է օգտագործել այդ հանգամանքը և Հայաստանի ներքին քաղաքական վիճակի վրա ազդել:

 --00—ՄՀ