Եթե Կոնդն էլ փչացնենք, 2800-ամյա Երևանը կզրկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Գալստյան

 Երևանի Կոնդ թաղամասում, առանց հնագիտական պեղումներ իրականացնելու ու ուսումնասիրելու ինչպե՞ս կարելի է ճարտարապետական նախագծի մրցույթ հայտարարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Անշարժ մշակութային ժառանգության շերջ ունեցող թաղամասի բարեկարգման քաղաքաշինական ու ճարտարապետական նախագիծը կարելի է իրականցնել միայն տարածքի լիարժեք հետազոտումից, ուսումնասիրումից, վերլուծելուց ու չափանիշներ մշակելուց հետո:

Կոնդ թաղամասը Երևանի, զբոսաշրջային լեզվով ասած «հին քաղաք» ներկայանալու վերջին շանսն է, եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երեւանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ու պատմամշակութային ժառանգության այդ ժամանակաշրջանի համար կարևոր շերտից»,- գրել է նա։

 --00—ՄՀ