Պուտինը ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հանդիպում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

1.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը խորհրդակցություն կանցկացնի ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Տեղի կունենա խորհրդակցություն Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն նախագծերի թեմայով: Այն տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով: Բնականաբար, նախատեսված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ կքննարկվի կորոնավիրուսային համավարակի հետևանքների հաղթահարման հարցը:

«Սա ինտեգրացիոն միավորման համատեքստում կարևոր առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Պեսկովը՝ մասնավորեցնելով, որ նկատի ունի ԵԱՏՄ զարգացումը:

ՌԴ նախագահի խոսնակը նշել է՝ սա այն բացասական հետևանքների վերլուծությունն է, որոնք մենք բոլորս ենք ապրում՝ կապված համաշխարհային կորոնաճգնաժամի հետ:

«Հիմնական խնդիրները, որոնք այժմ դրվում են, և որոնք մենք լիովին կիսում ենք հունվարի 1-ից ԵԱՏՄ-ում մեր ղազախստանցի գործընկերների նախագահության համատեքստում, իհարկե, այս բոլոր բացասական դրսևորումների դադարեցնումն ու աճի ճանապարհը բռնելն են: Շատ կարևոր թեմա է», - ասել է Պեսկովը:

--00--ԱԹ