Երևանցի երիտասարդների մոտ հայտնաբերվել է շոկո անվամբ հայտնի թմրամիջոց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

--00—ՄՀ