«Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ Լավրովի հայտարարության մասին․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

․

«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։

-Պատերազմի ավարտից հետո Դուք շրջե՞լ եք Գյումրիում, զրուցել եք բնակիչների հետ, ի՞նչ  դիրքորոշում ունեն իշխա­նության նկատմամբ:

Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որեւէ դեպքում որեւէ կերպ մեր քաղաքա­կան թիմն ու վարչապետը չպետք է նա­հանջեն, եւ որեւէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դա­վաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք եւ համակ­րանք ունի գործող իշխանությունը:

-Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:

Պատերազմի ելքից հետո այսօր Գյում­րին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների եւ անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդ­րադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերի­ներից 62-ը հենց Շիրակի մարզից են, եւ օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:

դբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին եւ բանտարկելՆրանց խոսքով՝  տղաները ոչ թե  գերիներ ենայլ մարդիկորոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական              գործողություններ իրականացնելԻ՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:

Ես Ադրբեջանի որակումները չեմ ու­զում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց եւ ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդ­յունքի չեն հասել, սակայն դրանք շարու­նակվում են նաեւ Ռուսաստանի կողմից:

-Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրելԻնչո՞ւ:

Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ