Պաֆոսի քաղաքապետարանը Թալեաթ Փաշա փողոցը վերանվանել է Արդարության փողոց

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

․

Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Կիպրոսի Հայ դատի հանձնախմբից։

«Այսօր ուրախ ենք հայտարարել, որ մեր բոլորի բաղձանքն իրականացվել է։ Մեր շնորհակալությունը Պաֆոսի քաղաքապետ պրն. Ֆետոն Ֆետոնոսին, որ առանց որևէ վարանման և երկմտանքի հաստատեց արդարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ