Վիգեն Ստեփանյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

Վիգեն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ինչպես տեղեկացնում է Թատերական գործիչների միությունը, վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Վիգեն Ստեփանյանը մահացել է այսօր՝ կաթվածից, նա 68 տարեկան էր։

--00--ԱՀ