Փաշինյանը դեռ կիսատ գործ ունի, նրան թույլ չեն տալիս գնալ․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, քանի որ դեռ կիսատ գործ ունի։ Նրան թույլ չեն տալիս գնալ երկու հոգի՝ Էրդողանն ու Ալիեւը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ նախկին փոխխոսնակը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն «աթոռի կռիվ» չի անում, միաժամանակ չեն պատրաստվում որեւէ դեպքում գնալ արտահերթ ընտրությունների, որը կանցկացնի գործող իշխանությունը։

«17-ը դուրներդ չի գալիս, ինքներդ ինքնակազմակերպվեք։ էս իշխանակռիվ չէ։ Գլուխները պատով են տալիս մտածողները, թե սա իշխանության պայքար է»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ