ԱԻ փոխնախարարը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության կցորդը կարևորել են նոր ծրագրերի մշակումը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News 

ԱԻ նախարարություն

ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, որը ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին՝ ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորությունը:

Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր:

Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա:

Հանդիպման արդյունքում պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:

--00--ԱԹ