Առաջ «Հաղթելու ենք» կարգախոսն էր, այսօր իշխանությունը «Լռում ենք» կարգախոսով է գործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

Պատերազմի ժամանակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության հետևանքով մենք պարտություն կրեցին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այսօր էլ «Լռում ենք» կարգախոսի ներքո են գործում», - ասաց նա։

ՊՆ նախկին նախարարը  նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան այցի ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների վերադարձն էր։

«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն», - ասաց Օհանյանը։

--0--ԿԿ