Ի՞նչ կտա հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում ԱԺ-ի՝ 1-ին ընթարցմամաբ ընդունած նախագծի մասին գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնազն տասը դատավոր (այս թվերը վերջնական չեն)։

Նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։

Արդյունքում կմեծանա գործերի քննության արագությունը, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը»։

--00—ԼՄ