Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 175 մարդ. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

փախստական
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շարասյունը։ 

Ըստ աղբյուրի՝ վերջին 1 օրում ավտոբուսները Երևանից Ստեփանակերտ են տեղափոխել 175 մարդու: 

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:

Ըստ գերատեսչության՝ նոյեմբերի 14-ից մինչև այսօր ընդհանուր առմամբ 50 հազար արցախցի է վերադարձել բնակության նախկին վայր:

--00—ԼՄ