Արցախի ԱԳ նախարարը ՀՅԴ անդամների հետ քննարկել է ԼՂ խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։
 
Ինչպես տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը, կողմերը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության խնդիրների շուրջ մտքերի փոխանակումն ու քննարկումների անցկացումը։

--00—ԼՄ