ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է 4 խաղով որակազրկվել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում ստացած կարմիր քարտի համար, հայտնում է AS-ը:
Եթե 33-ամյա ֆուտբոլիստի վարքը դիտարկվի որպես միտումավոր ագրեսիվություն, նա բաց կթողնի 4 հանդիպում:
Հանդիպման գլխավոր մրցավարը խաղի լրացուցիչ ժամանակում Մեսիին դաշտից հեռացրել էր VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Դա նրա կարիերայի առաջին կարմիր քարտն էր «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 753 խաղերում:
Հիշեցնենք, որ «Աթլետիկը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճել էր Իսպանիայի սուպերգավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում Բիլբաոյի թիմը լրացուցիչ ժամանակում «Բարսելոնային» հաղթեց 3։2 հաշվով:
--0--ԿԿ