ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր սեփական ժողովրդից ու հեռանար։ Թերևս միայն այս դեպքում նա պաշտոնը թողնելուց հետո կունենա անվտանգության որոշակի երաշխքիներ։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ հայտարարել է ռուսաստանցի հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը։
«Ընդդիմության գործողություններն էլ նույնքան մանր ու ծիծաղելի են, որքան Փաշինյանինը։ Ցանկացած ողբերգությունից հետո մարդիկ միանում են իրար, մի կողմ թողնում նախկին խնդիրները։ Այս ամենը, ցավոք, չի նկատվում Հայաստանում։
Հայաստանին պետք է նոր լիդեր, նոր գաղափար ու փող այդ գաղափարն իրականացնելու համար», - ասել է Կարնաուխովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ