57 տարեկանում կաթվածից մահացել է աշխարհի միլիարդատերերից մեկը. նա Ռոդշիլդների ընտանիքից էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

գազ

57 տարեկանում վախճանվել է Edmond de Rothschild Holding S.A. ընկերության ղեկավար և բանկիր Բենջամին Ռոտշիլդը: Այս մասին ֆրանսիական մեդիային հայտնել է Ռոտշիլդների ընտանիքը, գրում է «Russia Today-ը:

«Արիան դը Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր՝ Բենջամին դը Ռոտշիլդի մահվան մասին: Նա մահացել է սրտի կաթվածից Շվեյցարիայում՝ Ռոտշիլդների տանը»,- ասվում է ընտանիքի տարաած մամուլի հաղորդագրությունում:

Ռոտշիլդը վախճանվել է Պրենյայում գտնվող իրենց ընտանեկան տանը։ 

Հարազատները նաև տեղեկացրել են, որ բարոնի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին:

Բանկիրը 1997 թվականից ղեկավարել է Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը: Նրա ընտանիքի կարողությունը «Challenges 2019»-ի՝ «ֆրանսիացի հաջողակների» ցուցակում հայտնվել է 22-րդ տեղում, 2019- ի «շվեյցարացի հաջողակների» ցուցակում 43-րդը, Forbes 2019-ի համաշխարհային միլիարդատերերի ցուցակում 1349-րդը: Նա համարվում էր Ռոտշիլդների ընտանիքի ամենահարուստ անդամներից մեկը:

--00—ԼՄ