Սյունիքի մարզում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

նկար

Հունվարի 16-ին՝ ժամը 12:37-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղում՝ արձանիկի մոտ, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։15-ին, մարել՝ 13։25-ին։ 

Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Հ․): Տուժածներ չկան:

--00—ԼՄ