Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 95 մլն է, մահացել է 2 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

աշխարհ կորոնա կովիդ

2021 թվականի հունվարի 16-ի՝ ժամը 16:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 94,414,994 է, որից 2,020,124-ը մահացել է, 67,457,001-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 24,937,869 է, որից 111,410 մարդ կամ 0,4 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 24,102,429 վարակման դեպք, որից 401,856-ը մահացել է, 14,228,969-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 9,471,604 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 10,543,659 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 8,394,253 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 3,544,623 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան տեղը զիջել է Մեծ Բրիտանիային, որտեղ էլ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տեսակը: Վարակակիրների թիվը երկրում 3,316,019 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ