Նիկոլը և Ալիևը հրահանգ են ստացել նույն կետից, երկուստեք հակառուսական ալիք է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

Հայաստանում այսօր հակառուսականության մեծ ալիք բարձրացնելու խնդիր կա։ Դա հստակ է, ես՝ որպես մասնագետ, ընկերներիս հետ համապատասխան մեթոդներով մոնիթորինգ ենք անում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

«Հայաստանում պատրաստվում է հակառուսականության մեծ ալիք։ Բոլոր նրանք, ովքեր այդ դաշտում երբևիցե սնվել են ու սնվում են տարբեր երկրների բաց և փակ աղբյուրներից, հիմա լծվել են այդ գործին, ավելին՝ այդ գործին լծվել է նաև ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Արմեն Սարգսյանը, որն այժմ բուժում է ստանում Լոնդոնում։ Հիշե՛ք, օրինակ, օրերս հրապարակած հոդվածը, որտեղ նա խոսում է 4-րդ հանրապետության ծնունդի մասին»,- ասել է Նահապետյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՌԴ-Թուրքիա առաջիկա հնարավոր ռազմական բախման մասին, դրան ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցության և այլ ուշագրավ զարգացումներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ