Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք գյուղերում բուք է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News

բուք ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան, Աշոցք գյուղերում բուք է։

--00--ԱԹ