ՌԴ-ն ողջունում է հայ և ադրբեջանցի մտավորականների միջև ուղիղ երկխոսության հաստատումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News  

1.jpg

Ռուսաստանն ամեն կերպ ողջունում է հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների հումանիտար բնույթի նախաձեռնությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

«Մենք ամեն կերպ կողջունեինք հայ և ադրբեջանական մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից հումանիտար բնույթի համատեղ միջոցառումների անցկացումը: Մեր կարծիքով նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են համերաշխության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, դրանք օգտակար են թե հայ, թե ադրբեջանցի ժողովուրդներին, ընդհանուր առմամբ Հարավային Կովկասին ամբողջությամբ, այդպիսով` նաև ՌԴ-ին: Ռուսական կողմն անխոս կաջակցի նմանատիպ հումանիտար ակցիաներին, եթե Երևանն ու Բաքուն այս ուղղությամբ շարժվելու իրական տրամադրվածություն ցուցաբերեն»,- ասել է նա:

--00--ԱԹ