Դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է. Բադասյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 15,  24News

Ռուստամ Բադասյան

Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքն այլևս անբեկանելի է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ներդնում ենք մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում:

Հանրայինի տաղավարում խոսել եմ Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած օրենսդրական փաթեթի անհրաժեշտության մասին։

Ի՞նչ խնդիր ենք լուծում այս փաթեթով․

Բարեվարքության ստուգում անցած դատավորների թվաքանակի ավելացման արդյունքում քաղաքացիները, իրավապահները ստիպված չեն լինի երկար սպասել արդարադատության իրականացմանը,

Կա հանրային դժգոհություն, մանավանդ մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առումով։ Վստահ եմ՝ այս լուծման արդյունքում կավելանա դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։

Այս թեմայով Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք հարցազրույցը դիտելիս, որում անդրադարձել եմ նաև դատաիրավական բարեփոխումների ուշացման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներին, ինչպես նաև այն հարցին, որ խնդիրը ոչ միայն քրեական գործերի տիրույթում է․ այսօր դատական համակարգի թերություններով և կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված՝ լրջագույն խնդիր ունենք նաև ներդրումային միջավայրի առումով»,- գրել է նա:

--00--ԱԹ