ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը գրավոր տեսքով հրատապ հարց է ուղղել Եվրահանձնաժողովին ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի հայկակայն եկեղեցու վրա իրականացված հարձակումների մասին: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ը։
Եվրապատգամավորի թվիթերյան իր էջում գրել է, որ դատապարտում է թուրքական ԶՈՒ-ի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական բանակի գործողությունները:
Պատգամավորը գրավոր դիմումով պահանջել է միջոցներ ձեռնարկել քաղաքացիների և կրոնական նշանակության կոթողների պաշտպանության համար:
«Ըստ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը երկու անգամ հարձակում են գործել Ղազանչեցոց եկեղեցու վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ին: Վերջինս հարց է ուղղել՝ արդյո՞ք ԵՄ-ն մտադիր է քայլեր ձեռնարկել պաշտպանելու համար քաղաքացիներին և եկեղեցիները»,- նշել է Լուկաս Ֆուրլասը:
--00--ԱՀ