Վայքի բնակիչներից մեկը դանակահարել է համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

հասարակական

Հունվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել Վայքի բնակիչ, 23-այա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: Սակայն այս դեպքում էլ, ինչպես հաճախ է լինում նման դեպքերում, տուժած քաղաքացին չի օժանդակել հանցագործության արագ բացահայտմանը:

Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ: Հունվարի 4-ին պարզվել է, որ դանակահարությունը տեղի է ունեցել Վայք քաղաքի սկզբնամասում, որտեղ վեճ է ծագել: Իրապահները նաև պարզել են դանակահարողի անձ: Բացատրական աշխատանքի արդյունքում Վայքի բնակիչ, 25-մյա երիտասարդը եկել է բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել նախաքննական մարմին ու խոստովանել, որ ինքն է ծալովի դանակով հարվածել տուժած համաքաղաքացուն:

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հատնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

:--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս