«Հայանտառ» ՊՈԱԿ-ում սանիտարական հատումների օրինականությունը հաստատվել է

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

անտառ

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։

Ուսումնասիրություններին մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։

Ուսումնասիրություններից պարզվել է․

Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։

Խումբն ընտրողական կարգով կատարել է կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Պարզվել է, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս