«Դալմա Գարդեն» մոլից գողացել են ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

հասարակական

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձնական ունեցվածքի գողության փաստով հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 41 ամյա Արամ Կ․-ն և հայտնել, որ մեկ օր առաջ երկու անհայտ անձինք Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «ԴԱԼՄԱ ԳԱՐԴԵՆ ՄՈԼ» առևտրի կենտրոնի «ԴԻԱՄՈՌ» խանութ-սրահում կանխամտածված շեղել են աշխատակցի ուշադրությունը և գողացել ադամանդով արծաթյա մատանի և ականջօղեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արամ Կ․-ն աշխատում է «ՄԱՔՍ ԿՐեԴԻՏ» ՍՊԸ-ի տնօրեն։ Նրան պատճառվել է 1 մլն 400 հազար դրամի վնաս։

--0--ԿԿ