ԱՀԿ-ն չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

կորոնավիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան` առաջինը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Մտնում ենք համավարակի երկրորդ տարի, և այն կարող է լինել նույնիսկ ավելի ծանր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դինամիկան 7 որոշ խնդիրներ», - հայտարարել է նա:

--0--ԿԿ