Ընդդիմադիր կուսակցապետը կասկածի տակ է առել Էրդողանի լեգիտիմությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

էրդողան

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլույի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև քաղաքական հեռակա բանավեճը շարունակվում է: Նախօրեին Քըլըչդարօղլուն, կասկածի տակ դնելով Էրդողանի լեգիտիմությունը, վերջինիս անվանել էր «այսպես կոչված նախագահ»: Այս մասին հայտնում է Ermenihaber.am

Թեմային անդրադարձել է Թուրքիայի իշխանամերձ «Haber7» լրատվական կայքի թղթակից Բաթուհան Յաշարը: Լրագրողն իր սյունակում փորձել է մեկնաբանել Էրդողանին հասցեագրված ընդդիմադիր կուսակցապետի հայտարությունը՝ կոպիտ զուգահեռ անցկացնելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար կիրառվող «այսպես կոչված» արտահայտության հետ:

Յաշարը նշում է, որ «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործվում է Թուրքիայի Հանրապետության կողմից և պնդում, որ «այսպես կոչված» բառն արտահայտության սկզբում է ավելանում «հայկական պնդումները» ձախողելու համար, ինչպես նաև ընդգծելու, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:

«Քըլըչդարօղլուն նույնպես արեց նույնը: Պնդեց, որ Էրդողանի նախագահությունն օրինական չէ: 

Որքան տգեղ արտահայտություն է այն... Բայց այս նախադասությունը նա (Քըլըչդարօղլու-խմբ.) պատահաբար կամ սխալմամբ չի օգտագործել, այլ դա արել է դիտավորյալ՝ հաշվարկելով և նախապես պատրաստվելով»,- գրել է Յաշարը:

--00—ՄՀ