Թափոնների տեսակավորման վարչությունը բնակիչներին կներկայացնի թափոնամաններից օգտվելու կարգը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

աղբաման

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բնակիչներին իրազեկելու նպատակով թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցներն այսուհետև կայցելեն բակային տարածքներ, կհանդիպեն բնակիչների հետ և կներկայացնեն թափոնամաններից օգտվելու կանոնները:

«Օրինակ՝ պլաստիկի շիշը պետք է սեղմել, փոքրացնել, նոր գցել ամանի մեջ, ստվարաթղթե տուփերը կտրել, ծալել: Առաջին այցը Արգիշտի 7/6 հասցեում էր»,- տեղեկացրել է Կարապետյանը:

 --00—ՄՀ